Մեջբերեմ նորից. «Իրականում, միակ նշանակություն ունեցող և… — Ալբերտիչ | հեղինակային ալիք — TG.ME

Ալբերտիչ | հեղինակային ալիքԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻԼԼԵՄԱ Գնաս ընտրության, որպեսզի քվեարկես ոչ անցողիկ ուժի՝ նշանակում է «յա՛ գնացած, յա՛ չգնացած». քո ընտրությունը փաստացի առ ոչինչ է։ Չգնաս ընտրության, որովհետև «մեկ է՝ բոլորն էլ նույնն են», նշանակում է, որ գնաս թե չգնաս՝ ոչ ոչինչ է։ Ընտրես չարյաց…
Մեջբերեմ նորից. «Իրականում, միակ նշանակություն ունեցող և ընտրությունների արդյունքի վրա ազդող տարբերակը մասնակցության տոկոսն է»։

Փաստացի, ունենք բարձր տոկոս։

Սա նշանակում է, որ մեծանալու է հավանականությունը այն սցենարի, երբ դրածոն չի կարողանալու իր համար ապահովել կայուն մեծամասնություն։

Խախտումների շնորհիվ հավանաբար փորձելու է գոնե խոչընդոտել անցողիկներին այնպես, որ նույնիսկ կոալիցիա չկարողանան կազմել։

Այս ամենից չի հետևում, թե «վերջապես կձերբազատվենք շատ բաներից»։ Սրանից միայն հետևում է, որ հետևանքները Հայաստանի համար փոքր-ինչ նվազ ցավոտ կլինեն, քան դա մեզ սպասվելիս կլինի դրածոյի վերարտադրման պարագայում։

@albertich_notes
June 7, 2026 191 1