Դեռևս 10-15 տարի առաջ մենք ընդվզում և նյարդայնանում էինք, երբ… — Ալբերտիչ | հեղինակային ալիք — TG.ME

Դեռևս 10-15 տարի առաջ մենք ընդվզում և նյարդայնանում էինք, երբ Հայաստանի իշխանությունը «ուժային կենտրոնների միջև մանևրելու և հավասարակշռելու փոխարենը՝ վերջնարդյունքում միակողմանի քայլերի էին գնում։

Արդյունքը՝ Հայաստանում դրսից նշանակվեց դրածո, որն իր հոգետիպով, իր վարքով իրեն պահում է լիովին այնպես, ինչպես անում է թուրքական դիվանագիտությունը առվազն վերջին 150 տարում։ Բայց թուրքերը միշտ «պլստում են», իսկ մենք միայն կորցնում։

Դեռևս 10-15 տարի առաջ մեզ նյարդայնացնում էին ամեն անգամ դրսից «խորապես մտահոգություն հայտնող և կոչ անող» քաղաքական գործիչները։

Արդյունքը՝
վերջին 5 տարում ձեռք ենք բերել ֆեյսբուքով մտահոգվող և կոչ անող սեփական ընդդիմություն։


— — —

Եզրակացություն.
Դժգոհելիս արժե 7 անգամ մտածել, հետո մեկ անգամ արտահայտվել, թե չէ՝ գլխիդ լրիվ այլ բան կգա…


@albertich_notes
❤2
July 11, 2026 208