ՎԱ՞Խ, ԹԵ՞ ՑՈՒԳՑՎԱՆԳ
Դուզը նստենք, շիտակ խոսենք։ Թե չէ վախ կա ճշմարտությունն ուղիղ ասելու։
Հայաստանի վիճակը շախմատում կոչվում է ցուգցվանգ։ Փոխվի ներքաղաքական վիճակը, փոխվի աշխարհաքաղաքական վիճակը տարածաշրջանում՝ Հայաստանը չի շահելու դրանից։
Դրածոն ամեն ինչի պատրաստ է, կարմիր գծեր չունի, բարոյական սահմաններ չունի։ Նա, իհարկե, կորցնելու բան ունի։ Իրեն ներսից մեծ վախ է պատում իշխանությունը կորցնելու, ուստի հիստերիկանում է, սպառնում է. վախենում է, որ կորցնի իշխանությունը կարող է կորցնել ամեն ինչ։
Ընդդիմությունն էլ կորցնելու բան ունի, բայց եթե դրածոն այդքանով հանդերձ պատրաստ է գնալու մինչև վերջ, այդ թվում՝ ուրիշների գլուխների վրայով, ինչն արել է առնվազն երկու անգամ (Արցախում 2020 և 2023-ին, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ), ապա ընդդիմությունը վարվում է այնպես, ինչպես վերջինիս կողմից ամեն օր քննադատության ենթարկվող Սերժ Սարգսյանը վարվեց 2018-ին՝ նախընտրելով իշխանություն հանձնել, թեև վստահ եմ, որ լավ գիտեր հետևանքները։
Ներկա ընդդիմությունը 2021-ին էլ, այսօր էլ գերադասում է դառնալ դրածոյի մոտ քաղբանտարկյալ կամ պատգամավոր՝ կախված նրա անձնական քմահաճույքից։
«Մեծ երկրների խաղերից» վախեցողները բարոյական իրավունք չունեն իրենց կոչելու ազգային կամ ընդդիմություն։ Այն, ինչի վերածվել է դրածոյի ընդդիմությունը՝ կոչվում է մունետիկ։
Հասկանում եմ, որ ասածս ընդդիմության և նրա ֆանատիկ աջակիցների շրջանում զայրույթ առաջացնող խոսքեր են։ Դե, իրենք ավելի լավ գիտեն իրավիճակը։ Ես՝ հասարակ նախկին բերձորցիս, ինչ գիտեմ՝ ինչ է կատարվում կուլիսների ետևում։
Ժամանակ կար, լավ էլ գիտեի։ Իսկ երբ հասկացա պրիմիտիվ և խիստ կանխատեսելի բնույթն այս ամենի՝ այլևս կարիք չկար ինֆորմացված լինելու. ամեն ինչ պարզ է։
Ինչևէ, բարդ ժամանակներ են։ Դրածոն պատրաստ է ամեն ինչի։ Ընդդիմությունը պատրաստ է դառնալ պատգամավոր-քաղբանտարկյալ։ Հայաստանն ու հայության առողջ փոքրամասնությունը՝ նշված երկուսի բերած ծանր հետևանքների կրողը։
@albertich_notes
8June 17, 2026 255 1