⚡️🇹🇷🇮🇱 Իսրայելի վարչապետ Նեթանյահու.
Ես որոշեցի, որ Սիրիայում պետք է ստեղծենք «անվտանգության գոտի»՝ կանխելու սիրիական տարածքից «ջիհադիստական ներխուժման» հավանականությունը։ Իսկ Սիրիայի հյուսիսում Թուրքիան է, որտեղ որոշակի տարածք է վերահսկում։
Ես չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է Թուրքիան շարժվում դեպի հարավ։ Ես ասել եմ սա և փոխանցել նաև սիրիական վարչակարգին՝ մի՛ իջեք, թույլ մի՛ տվեք, որ նրանք շարժվեն դեպի հարավ։ Այդ մասին հայտնել եմ նաև թուրքերին։
Գոյություն ուներ որոշակի ստատուս-քվո, սակայն նրանք խախտեցին այն կամ մտադիր էին խախտել։ Ես ուղերձ հղեցի՝ ամերիկացիների, այդ թվում Սիրիայի միջոցով, որ մենք չենք հանդուրժի թուրքական ռազմական ամրապնդումն այն օդանավակայանում, որը գտնվում է Թուրքիայից հարավ։
⚡️ Ակնհայտ է, որ այդ ուղերձը տեղ չհասավ, և մենք ստիպված եղանք դա ցույց տալ այն եղանակներով, որոնք մեր ժարգոնում անվանում ենք «կինետիկ»։ Ուստի մենք դա փոխանցեցինք կինետիկ միջոցներով։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day