Թուրքիայի Այդըն նահանգի Denge թերթը Ֆեյսբուքում սև ֆոնի վրա «Էրդողանը մահացել է» գրառմամբ լուսանկար է հրապարակել։
Լուրը մեծ տարածում է գտել և օգտատերերը կարծել են, թե մահացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչդեռ իրականում մահվան լուրը վերաբերում էր Գյուլշեն Էրդողան անունով քաղաքացուն։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել «հանրությանը մոլորեցնող տեղեկություն հրապարակելու» մեղադրանքով: Միջադեպի արդեն հետևանքով լրագրողներ են ձերբակալվել:
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

4
2
1August 27, 2026 200