Ադրբեջանցի լրագրող Ռուֆաթ Համզաևը, որ եղել է AzTV-ի՝ Ադրբեջանի… — Թուրքիան այսօր — TG.ME

Ադրբեջանցի լրագրող Ռուֆաթ Համզաևը, որ եղել է AzTV-ի՝ Ադրբեջանի պետական հեռուստատեսության փոխնախագահը և այժմ AnewZ անգլալեզու միջազգային լրատվական հեռուստաալիքի գործադիր տնօրենն է հոլովակ է պատրաստել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասին:

Նա Վեհափառին մեղադրում է «անջատողականներին աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չընդունելու», պատերազմի ժամանակ պայքարի, անկախության և ազգային դիմադրության կոչերի համար։

Համզաևը Գարեգին Բ-ին անվանում է «ռևանշիզմի ձայն», ով, ըստ նրա, «ազդել է ամբողջ տարածաշրջանի վրա»: Նաև խոսում է Վեհափառի դեմ դատական գործի մասին՝ գրելով,- «Դատարանի որոշումը դեռ հայտնի չէ, բայց պատմությունն իր վճիռը վաղուց է կայացրել»:

Այո, թշնամական մեդիան մեծ ուրախությամբ է հետևում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ընթացող արշավին:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🤬8🤡3👎2
August 27, 2026 237 4