⚡️Իսրայելն ու Թուրքիան շարունակում են ամենաբարձր մակարդակով թիրախավորել իրար.
🇹🇷Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդան.
Այս հանցագործին՝ Նեթանյահուին, ով հաճույք է ստանում պաղեստինցիների և մուսուլմանների արյունը հեղելուց, պետք է կանգնեցնել։ Նրա որդեգրած ուղին հսկայական վնաս է հասցնում Իսրայելին, Պաղեստինին և ամբողջ տարածաշրջանին։
Նա չի ցանկանում հրաժարվել տարածաշրջանի երկրներում շարունակվող օկուպացիայից։ Նա ցանկանում է, որ այս ցեղասպան և օկուպացիոն մոտեցումը շարունակվի։
Սա այլևս միայն մեզ համար սպառնալիք չէ. սա լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար։ Միջազգային համակարգը պետք է պայքարի Նեթանյահուի ստեղծած սպառնալիքի դեմ։
🇮🇱Իսրայելի ԱԳՆ Գիդեոն Սաար.
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, որպես նախագահ Էրդողանին ծառայություն, շարունակում է սուտ և արյունոտ զրպարտություններ տարածել Իսրայելի դեմ։ Հենց թուրքական վարչակարգն է ապաստան տալիս և աջակցում Համաս ահաբեկչական կազմակերպությանը:
Էրդողանի վարչակարգը ներխուժում է այլ երկրներ, ճնշում և բանտարկում ընդդիմադիր առաջնորդների, ինչպես նաև ձերբակալում դատավորների ու լրագրողների. ընդ որում՝ հենց այսօր ևս մեկ լրագրող է ձերբակալվել։
Այս ամենից ուշադրությունը շեղելու համար այն դիմում է հակասեմականների զինանոցի ամենահին հնարքին՝ կեղծ մեղադրանքներ առաջադրել հրեաների և հրեական պետության դեմ։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
3
2
1August 31, 2026 169