Ասում են՝ նախարարությունների անվանումներ են փոխել. արհեստական բանականության, բարեկեցության…
Հիշում եմ, 6.5 տարի առաջ Արցախ-տեղ մի պոպուլիստ, ով դրածոյի մոտ դրածոյի պաշտոնը ընտրեց, բարեկեցիկ ապագա էր խոստանում, անվճար բնակարաններ։ Ցավոք, այն, ինչ եղավ հետո պոպուլիստի և Արցախի հետ ո՛չ բարեկեցիկ էր, ո՛չ էլ պայծառ։
Ասածս ինչ է՝ և ո՞վ է հիմա հիշում, որ 2018-ի հունիսի 1-ին ԱԺ ամբիոնից իշխանության զավթմանը հավակնող մի անձ ճոռոմ ելույթ էր ունենում և հայտարարում, թե իր ձեռքին կախարդական փայտիկ կա՝ տնտեսությանը զարկ տալու համար։ Ուստի հենց սկսվում է նման բառամթերք, նշանակում է՝ բանը հասել է դիվան-բաշուն և բուրդ է…
@albertich_notes
4
1September 1, 2026 56