ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻԼԼԵՄԱ
Գնաս ընտրության, որպեսզի քվեարկես ոչ անցողիկ ուժի՝ նշանակում է «յա՛ գնացած, յա՛ չգնացած». քո ընտրությունը փաստացի առ ոչինչ է։
Չգնաս ընտրության, որովհետև «մեկ է՝ բոլորն էլ նույնն են», նշանակում է, որ գնաս թե չգնաս՝ ոչ ոչինչ է։
Ընտրես չարյաց մեծագույնը՝ նշանակում է, որ սեփական ուղեղ չունես (նորմալ է, շատերը չունեն սեփական կարծիք, ամբոխ են, դե, դու էլ ես իրենց շարքից. դա էլ քո խաչն է):
Իրականում, միակ նշանակություն ունեցող և ընտրությունների արդյունքի վրա ազդող տարբերակը մասնակցության տոկոսն է։
Որքան բարձր եղավ ընտրության գնացողների թիվը, այնքան ավելի մեծ կլինի ընտրությունների այլ ելքի մասին խոսելու հավանականությունը։
Դրածոն իր կայուն ընտրազանգվածն ունի։ Մնացած ամբողջ ընտրազանգվածի 60-70%-ը չկողմնորոշվածներն են։
Մեծ հաշվով, եթե լրիվ անկեղծ լինենք, ապա ընտրությունը ոչ թե լավի ու վատի, բարու և չարի մեջ է, այլ չարյաց մեծագույնից ձերբազատվելու և աղետաբեր դրածոյի բերվելիք խիստ բացասական հետևանքները կուլ տալու միջև։
@albertich_notes
7May 18, 2026 196