Ասեմ ու էլ նախընտրական-ներքաղաքական թեմայով բան չունեմ ասելու. Ավելի… — Ալբերտիչ | հեղինակային ալիք — TG.ME

Ասեմ ու էլ նախընտրական-ներքաղաքական թեմայով բան չունեմ ասելու.

Ավելի անհեռատես, ավելի միամիտ բան, քան ընտրությունների օրը գնալ և ընտրել «Բոլորին դեմ եմ», մեկ էլ հավատալն է, թե դրածոն խաղաղություն է բերելու։

Զուտ երկու փաստարկ։

Ասենք, հավաքեցին 4.1% ձայն ու անցան պառլամենտ, ապա ի՞նչ են անելու՝ մանդատներն են վայր դնելո՞ւ, թե՞ 2021-ի «Հայաստան» դաշինքի օրինակով մնան խորհրդարանում։ Այդ դեպքում՝ ո՞րն է իրենց դիրքորոշման հիմքը. բոլորին խաբե՞լը, թե իրենք բոլորին դեմ են։

Ասենք, հավաքեցին այնքան ձայն, որ կարողանան իրենց հռչակած գործողություններն անել։ Նոր ընտրություններ նշանակվեցին։ Հարց. ո՞վ է մասնակցելու ընտրություններին, եթե ներկա քաղաքական ուժերը բոլորն առանց բացառության կապ ունեն կա՛մ «նախկինների», կա՛մ «ներկաների» հետ։

Ասածս ինչ է. զավեշտն էլ չափ ունի, ռացիոնալությունն էլ։

@albertich_notes
👍6❤1
May 30, 2026 217 1