Վերջին տարիներին, շարունակելով մնալ իմ քաղաքական հայացքներին… — Ալբերտիչ | հեղինակային ալիք — TG.ME

Վերջին տարիներին, շարունակելով մնալ իմ քաղաքական հայացքներին հավատարիմ, զերծ եմ մնում ընդդիմադիր քաղաքավարության և ազգափրկչական տոնայնությունից։

Ու նույն տոնայնության մեջ մնալով՝ թողնեմ առաջիկա օրերին ալիքում հետագա 10-15 տարիների Հայաստանի և հայ ինքնության էքզիստենցիալ տրանսֆորմացիայի մասին երկար տեքստիցս մի քանի բանալի մտքեր.

— Հայաստանում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ սովետական կառավարման դպրոցից ծնված էլիտան դուրս չի մնացել քաղաքական-քաղաքացիական կյանքից։

— Պատրանքազերծումը տրանսֆորմացիայի կարևորագույն բաղադրիչներից է։

— Վարից վեր շուռ եկած հասարակության ինքնամաքրման առաջին փուլը իրականությանն առերեսվելը կլինի։

— Երբ դու փոքր երկիր ես, որը սեփական գոյությունը պահելու համար հարկադրված է լինելու եզրագծի վրա լարախաղացի ճարպկությամբ բալանսավորել, որպեսզի կուլ չգնա ուժային կենտրոնների պայքարում, քեզ ի վերջո պարտադրելու են կողմ ընտրել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

🤩 @albertich_notes
👍2
March 12, 2026 263 1