Որքան համոզմունքներ և կարծրատիպեր են կոտրվում այս ընթացքում… — Ալբերտիչ | հեղինակային ալիք — TG.ME

Որքան համոզմունքներ և կարծրատիպեր են կոտրվում այս ընթացքում, մասնավորապես՝ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ՝ ԱՄՆ-ի և ԵՄ վերաբերմունքն իրենց դաշնակիցների հանդեպ։

Ինչպես տեսնում ենք՝

❗️շատ հեշտ կարող են դաշնակիցներին որպես մսաղաց սպառել,

❗️բանակցել և խաղաղությունից խոսել, ապա հարձակվել,

❗️խոսել դեմոկրատիայից, ազատություններից Մերձավոր Արևելքում, բայց մարդկանց դատապարտել ազատազրկման այլակարծության համար,

❗️բարոյախրատական քարոզներ կարդալ, բայց ունենալ ահռելի դոսյե մանկապղծության և մանկասպանության գործերով, բացահայտ կերպով հրլիռակոծել դպրոցը՝ սպանելով երեխաների, ապա հեքիաթներ պատմել, թե դա իրենք չեն։

Առհասարակ, արժե վերջապես զտվել Արևմուտք-Ռուսաստան-Արևելքը բարոյական բնութագրերով իրարից տարանջատելու քարոզչությունից։

Կապիտալիզմը (փողը և իշխանությունը) շատ հազվադեպ են բարոյականության որոշակի նորմերով առաջնորդվողներին դրսևորվելու տեղիք տալիս։
Հատկապես Արևմուտքում, որտեղ կապեր ունենալու համար հազարավոր պաշտոնյաներ, դերասաններ և այլք հասնում էին Լիթլ Սենթ Ջեյմս (Էփշտեյնի կղզի):

Իսկ մենք բոլորս պարզապես խոշորամասշտաբ մանիպուլացիաների, աճպարարական շուների մասնակից-դիտորդներ ենք։

🤩 @albertich_notes
❤5
March 11, 2026 225 1