📌Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանում TRIPP նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ–ին` զորքեր ու հետախուզական ենթակառուցվածքներ տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ։
«2025թ–ի վաշինգտոնյան հռչակագրով, այսպես ասենք, ՌԴ-ին դուրս մղեցին հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից, որը, ի դեպ, 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, պետք է իրականացվեր ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությամբ։ Ռուսների փոխարեն բերեցին ամերիկացիներին։ Ուստի այս հայտարարությունը կարող ենք գնահատել որպես պետական քաղաքականության ավելի կոշտացում»։
Մտահոգությունը, որ ԱՄՆ–ը կարող է զորք տեղակայել հայ– իրենական սահմանին, քաղաքագետի մեկնաբանությամբ, նշանակում է նաև, որ TRIPP-ի հարցում պայմանավորվածություն կամ համաձայնություն չկա ո՛չ ռուսական, ո՛չ իրանական կողմի հետ։
