Բենզինի թանկացման հարցում պետությունը կարող է գալ համաձայնության… — Radio Sputnik Armenia — TG.ME

Բենզինի թանկացման հարցում պետությունը կարող է գալ համաձայնության սակագների բարձրացման շուրջ․ այս տարբերակը երկու կողմերին էլ ձեռնտու է՝ տնտեսվարողը ստանում է հավելյալ շահույթ, պետությունը՝ հավելյալ հարկ։


Մեկ տարում բենզինը Հայաստանում թանկացել է 11%–ով, դիզվառելիքը՝ 25, հեղուկ գազը՝ 23.6%–ով․ տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հեղուկ վառելիքի թանկացման 2 հիմնական վարկած է առաջարկում՝ համաշխարհային միտումներն ու ապագա բորսայական արժեքի հնարավոր թանկացումը  և ՀՀ կառավարության հետ «համագործակցությունը».

Քանի որ բենզինի շուկայում խաղացողները հիմնականում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններն են, նրանց միջև ցանկացած պայմանավորվածության կասկած, չհիմնավորված գնային առաջարկ, պետք է որ ուսումնասիրության առարկա դառա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում։ Այդ պարագայում տնտեսվարողները պետք է հիմնավորեն իրենց գնային քաղաքականությունը, այլապես կտուգանվեն։ Հենց այս հանգամանքն էլ, Նաիրի Սարգսյանի խոսքով, հիմնավորում է իր այն կասկածը, որ առանց պետական մարադակի մասնակցության բենզինի շուկայում նման համաժամանակյա թանկացում հնարավոր չէր լինի։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
👍2
September 8, 2026 56