Բյուրեղավանում ոչ թե ջրի որակի ընդհանուր ցուցանիշներին վերաբերող հարց… — Radio Sputnik Armenia — TG.ME

«Բյուրեղավանում ոչ թե ջրի որակի ընդհանուր ցուցանիշներին վերաբերող հարց է, այլ մանրէաբանական խնդիր։ Ընդ որում՝ խորքային խնդիր է, որը չի հասցեագրվում և վերջնական լուծում չի ստանում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ Բյուրեղավանի թունավորման դեպքերով պատրաստվում է հայց ներկայացնել դատարան։
 
📌Համայնքի նախորդ դեպքերից հետո տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը Արփինե Հովհաննիսյանին հայտնել էր, որ գնացել ստուգել են՝ ամեն ինչ նորմալ է եղել։ Ավելի ուշ պարզվել է, որ տեսչական մարմնի կողմից լիազորված «ԼԱՍ ՄԵԴ» լաբորատորիան, որը պետք է ջրի նմուշառում կատարեր, համապատասխան հավատարմագրում չի ունեցել։ Վարակի այս դեպքը առաջինը չէր (հուլիս, դրանից առաջ՝ ապրիլ):
 
«Մոտեցել է այն փուլը, երբ մենք մտնում ենք իրավական ճանապարհի սկիզբ։ Հայաստանի պատմության մեջ դա լինելու է առաջին խմբային հայցը։ Այն վերաբերում է ջրի որակի ընդհանուր ցուցանիշներին, որովհետև դրանք ևս համատարած գերազանցում են թույլատրելի չափաքանակները`ընդհանուր կոշտությունը, հանքայնացումը, PH-ը և այլն, ինչը երկարաժամկետ օգտագործման ընթացքում խնդիրներ է առաջացնում»,– հայցադիմումից որոշ փաստեր է ներկայացնում Հովհաննիսյանը` դարձյալ կոչ անելով «Վեոլա Ջուր» ընկերության աշխատանքից դժգոհ բոլոր քաղաքացիներին դիմել իրեն։


Խմբային հայցի ներկայացուցչությունը դատարանում Հովհաննիսյանը անձամբ է իրականացնելու։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
👍2💯1
September 8, 2026 65