Չեչենները բոլոր բարդ իրավիճակներում հայկական էթնոսի ներկայացուցիչների… — Radio Sputnik Armenia — TG.ME

«Չեչենները բոլոր բարդ իրավիճակներում հայկական էթնոսի ներկայացուցիչների օգնությամբ զգալի հաջողությունների են հասել տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և կադրերի պատրաստման ոլորտներում։  Հայերի օգնությամբ չեչեններն անցել են արդիականացման ընդհանուր ճանապարհ, որի ընթացքում տեղի է ունեցել տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացում»։


Sputnik Արմենիայի մեկնաբան Նաիրի Մուրադյանի հետ զրույցում  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանը խոսել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում օգոստոսի 24-26-ը տեղի ունեցած Միջազգային գիտական կոնֆերանսի մասին, որին մասնակցել է զեկույցով։

«Չեչենական Կիզլյարը քաղաքի վերածելու գործում մեծ ներդրում ունեցավ նրա պարետը՝ ազգությամբ հայ գեներալ Ալեքսանդր Իսաևիչ Ախվերդովը։ 1816 թվականին Կիզլյարում բնակվում էր 4392 հայ, այսինքն՝ քաղաքի բնակչության 60 տոկոսը»,- այս և պատմական այլ փաստեր է թվարկում պատմաբանը։


Ստեփան Ստեփանյանցը խոսել է նաև հայաստանցիներին քիչ հայտնի պատմական իրողություններից, որոնք տեղ են գտել նաև կոնֆերանսի իր զեկույցում․ օրինակ՝ 1914 թվականի ամռանը հայ ինժեներներ Ա. Մ. Խիտարովը և Ա. Ա. Վարդանովը Գրոզնիում հիմնել են «Էլեկտրո-Ինժեներ» ընկերակցությունը; XIX դարի վերջին բազմաթիվ հայ գործարարներ մասնակցել են Գրոզնիի նավթի արդյունահանման սկզբնական աշխատանքներին; Պատմական տվյալների համաձայն՝ XX դարի սկզբին Գրոզնին դարձավ Կովկասի կարևորագույն առևտրաարդյունաբերական կենտրոններից մեկը, որը նավթ և նավթամթերք էր մատակարարում  ռուսական շուկային, այնպես էլ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
👍3
September 7, 2026 49