Աբովյան time»․ Երբ փորձում ենք վերլուծել Բիշքեկում Փաշինյան-Պուտին… — Radio Sputnik Armenia — TG.ME

🎙«Աբովյան time»․ Երբ փորձում ենք վերլուծել Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպումը և կարծիք հայտնել, իմ խորին համոզմամբ, պետք է լինենք իրատես․ ի վերջո, տնտեսական կառույցն ընտրում են հնարավորությունների համեմատ առավելագույն բարեկեցության համար: Այսինքն՝ մենք պետք է հաշվի առնենք ու համեմատենք՝ ինչ տալիս է մեզ ԵԱՏՄ-ն, և ինչ մեզ կարող է տալ ԵՄ-ն:

Կարո՞ղ է մեզ ԵՄ-ն տալ այն արտոնությունները, որոնք տալիս է ԵԱՏՄ-ն հայկական ապրանքները իրացնելու համար․ միանշանակ ո՛չ: Քանակային առումով, հաշվի առնելով եվրոպական շուկայում առկա ապրանքների իրացման քվոտաները, էլի ո՛չ:

Կարո՞ղ է Եվրոպան ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը՝ կրկին ո՛չ:

Կարո՞ղ է Եվրոպան ապահովել Հայաստանի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչների, օրինակ՝ ցորենի մատակարարումը այն գներով, որով մենք այսօր ստանում ենք Ռուսաստանից․ հհարկե ո՛չ:

Կարծում եմ՝ այսքան «ոչ»-երից հետո հետևությունները միանշանակ են՝ չի՛ կարելի քաղաքական կոնյունկտուրայից ելնելով երկիրը դնել հարվածի տակ:

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🤝4
September 5, 2026 2K 7