Սեպտեմբերի 5-6-ը Երևանի երկաթուղային կայարանում նախատեսված TOUR EXPO-ն «B2B» և «B2C» ձևաչափով մասնակցում են տեղական լավագույն տուրօպերատորները, ինչպես նաև ներգնա ու արտագնա տուրիզմով հետաքրքրված գործընկերներ Վրաստանից, Կիպրոսից և այլ երկրներից։
«Վերջին 5-6 տարիների ընթացքում ներգնա տուրիզմը ավելի շատ է զարգացել, քանի որ սկսել են բացահայտվել նոր, հետաքրքիր, քիչ հայտնի ու դժվարհասանելի տարածքներ։ Մենք շատ կարևորություն ենք տալիս ներգնա տուրիզմի զարգացմանն ու պոտենցիալին, դրա համար էլ գրեթե բոլոր մարզերը ներկայացված են լինելու իրենց զբոսաշրջային ներուժով»։
Անդրադառնալով հոկտեմբերի 16-18-ը «Երևան Էքսպո» համալիրում սպասվող AGRO EXPO 2026-ին՝ հյուրերը նշում են, որ այն մեկ հարթակում կհամախմբի գյուղտեխնիկա, գյուղմթերք, վերամշակող արտադրություններ, ինչպես նաև միջազգային մասնակիցների Բելառուսից, Ղազախստանից, Իրանից։
🎦 զրույցն ամբողջությամբ
