Radio Sputnik Armenia: post #4805 — TG.ME

🎙«Բանակը պահպանում է մեր երկրի սահմանները, կրթությունը՝ մեր հոգևոր սահմանները». Վաչագան Սարգսյան

«Ով անցյալը չի արժևորում, դժվար թե կարողանա հասնել ապագային։ Առանց ավանդույթների ու պատմական հիշողության մարդը կարող է շատ արագ ուծացվել»․ Գիտելիքի օրվա առթիվ «Ուրիշ նորությունների» զրույցում լեզվաբան, մանկավարժ և հանրահայտ «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Սարգսյանն ընդգծում է՝ հայ ժողովրդի համար կրթությունը միայն գիտելիք ստանալ չէ, այլև ինքնության պահպանման ձև է։

«Հայ ժողովուրդը պատկանում է այն ազգերի թվին, որոնք կրթվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ ապրելն անհնար էր։ Գաղթի ճանապարհին անգամ ավազների վրա տառեր էին սովորեցնում։ Սեպտեմբերի 1-ն ու դպրոցություն ունենալը մեծ բախտավորություն է, ինչը նշանակում է, որ մենք ինքնություն ունենք և այն կերտելու հնարավորություն։ Այսօրվա մեր գոյությունը պայմանավորված է անցյալի հերոսականությամբ, և մենք պիտի կարողանանք պահպանել այդ ամենը»։


Անդրադառնալով կրթական համակարգի ներկայիս մարտահրավերներին, նոր դասագրքերի ու գնահատման համակարգի խնդիրների՝ հեղինակը նկատում է՝ դպրոցում վերացել է աշակերտի մոտիվացիոն ու զսպող ուժը, իսկ նոր «Այբբենարաններում» իսպառ բացակայում են ազգային խորհրդանիշները։

«Բացարձակապես չկա ազգային որևէ խորհրդանիշ՝ լինի դա սարի, դրոշի, թե որևէ խորհրդանշական տեղի տեսքով։ Չէին կարող երկու տարբեր խմբեր գրել երկու Այբբենարան, որոնք իրար լրացնեին ազգայինը բացառելով։ Դա հրահանգի արդյունք է», - կարծում է հեղինակն ու հավելում, որ իր Այբբենարանը մերժելու հիմնական պատճառն էլ հենց նույնն էր՝ այն ազգային է։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
👍3