Սարսափելի նեգատիվ միջավայր է խորհրդարանում, հասցրեցի նույնիսկ մեկ… — Radio Sputnik Armenia — TG.ME

«Սարսափելի նեգատիվ միջավայր է խորհրդարանում, հասցրեցի նույնիսկ մեկ անգամ վատանալ այդ միջավայրից»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտես Հարություն Մնացականյանը խոսել է խորհրդարանի աշխատանքից, ինչպես նաև գյուղմթերքի արտահանման խնդիրներից: Գյուղատնտեսի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը շուկաների դիվերսիֆիկացում չէ, այլ կորուստների կառավարման անհաջող փորձ է. նոր շուկաներ գտնելուց առաջ անհրաժեշտ է պահպանել արդեն ունեցած շուկաները.

«Երբ դու ունես 100 կոնտակտ, այդ 100-ից 60-ը կորցնում ես, մնում է 40-ը և փորձում ես այդ 60 կորցրած կոնտակտը ուրիշ տեղ փնտրել, դա դիվերսիֆիկացում չէ, դա կորուստների կառավարում է։ Դիվերսիֆիկացում կլիներ այն դեպքում, երբ ունեցած 100 կոնտակտը պահեիր ու ավելացնեիր ևս 40-ը»,- բացատրում է պատգամավորը։


Պատգամավորի խոսքով՝ խնդրի լուծման առաջին նախապայմանը պետական լոգիստիկ կենտրոնների և մթերման կայանների ստեղծումն է, որոնք կկարողանան խոշոր խմբաքանակներ ձևավորել չընդհատվող մատակարարումների համար։ Մեկ այլ կարևոր խնդիր, ըստ պատգամավորի, լաբորատորիաների կարողություններն ու պահանջված չափանիշներին համապատասխանությունն են։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
👍1💯1🤝1
September 1, 2026 317 1