Նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ»․… — Radio Sputnik Armenia — TG.ME

«Նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ»․ «Երևանի գիշերները» մայրաքաղաքի մի քանի այգիների 15 օրով օժտել են բարձրարժեք երաժշտության անվճար հասանելիությամբ։

Նախագծի մանրամասները «Ուրիշ նորություններում» ներկայացրել են օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, հանրահայտ ջազմեն Վահագն Հայրապետյանը:

«Մեր հիմնական նպատակն է զբոսանքի վայրերը վերածել բացօթյա համերգասրահների, որտեղ քաղաքացիներն ու հյուրերը կունկնդրեն բարձրարժեք երաժշտություն։ Առաջին համերգներից հետո տպավորված ենք․ նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ»,- ասում է Վարսենիկ Ավանյանը։


Վահագն Հայրապետյանի խոսքով՝ նման անմիջական մթնոլորտ ամեն տեղ չես գտնի․ չկան մեծ բեմեր, լույսեր կամ էֆեկտներ. արտիստը կանգնած է նույն հարթության վրա, որտեղ ունկնդիրն է․

«Իրականում թե՛ օպերային, թե՛ ջազային արվեստը ժողովրդի միջից են դուրս եկել՝ փողոցներից ու ակումբներից», - ասում է երաժիշտն ու հավելում․ «Երբ Կոմիտասը մշակել ու տարածել է ֆոլկլորը, չի տարածել, որ այդպես մնա, այլ որ շարունակվի սերունդները զարգացնեն։ Մեր պապերը մեզ ժառանգություն են թողել, բա մենք մեր թոռներին ի՞նչ պիտի թողնենք», - նշում է Հայրապետյանը։


📍Համերգաշարը կշարունակվի առաջիկա օրերին, սկզբը՝ ժամը 20-ին։ Օգոստոսի 31-ին Սիրահարների այգում կներկայացվի դասական ծրագիր, սեպտեմբերի 11-ին Մերգելյան այգում հանդես կգա «Երևան-Նյու Յորք» ջազ քառյակը, իսկ սեպտեմբերի 14-ին Վահագն Դավթյանի անվան այգում կրկին դասական ծրագիր կլինի:

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
👍2👏1
August 31, 2026 65