Երկաթուղու պայմանագրի լուծման գործընթացն ի վնաս պետության է»… — Radio Sputnik Armenia — TG.ME

🎙«Երկաթուղու պայմանագրի լուծման գործընթացն ի վնաս պետության է»:


Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման պայմանագրի լուծման իրավական ու ֆինանսական հետևանքների շուրջ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն ու վերլուծություններն է ներկայացրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը։ Իրավագետը պարզաբանում է՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը ռուսաստանյան ընկերության կողմից իրավական տեսանկյունից չի խոչընդոտում նոր ուղիների կառուցմանը կամ այլ երկրների ու ընկերությունների շարժակազմերի կողմից հայկական երկաթուղային ցանցի օգտագործմանը։ Արսեն Թավադյանը հավելում է՝ հնչող հայտարարությունները ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական են․

«Եթե վարչապետը պնդում է, որ դրանում կան քաղաքական խոչընդոտներ, երևի թե ավելի ազնիվ կլիներ ընտրողների առաջ, եթե պարզապես բացահայտեր ու նշեր, թե կոնկրետ ո՛ր քաղաքական խոչընդոտների մասին է խոսքը»։


Թավադյանը շեշտում է, որ 2008թ–ին ՀՀ կառավարության ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի միջև կնքված կոնցեսիոն կառավարման պայմանագրով նախատեսված է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» պարտավորություն ունի այլ օպերատորների համար ապահովել մուտք դեպի ՀՀ երկաթուղային ցանց․

«Սա նշանակում է, որ եթե ապագայում հայտնվի այլ օպերատոր, կարող է մուտք գործել և օգտագործել համապատասխան ցանցը՝ որոշակի վճարումներ կատարելով «Հարավկովկասյան երկաթուղուն»: Այս կետը չափազանց կարևոր է նոր նախագծերի, մասնավորապես՝ Մեղրիի հատվածում կառուցվող երկաթգծի և TRIPP-ի համար։ Նույնպես, եթե բացվի Նախիջևանի հատվածով երկաթուղին, և Իրանից բեռները Ջուլֆայով (Ջուղայով) ու Երասխով մտնեն Հայաստան, ՀԿԵ-ն իրավունք չի ունենա արգելելու այլ շարժակազմերի մուտքը, չի կարող, այսպես ասած, վետո դնել այդ նախագծերի իրականացման վրա»։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🤝2👍1💯1
August 29, 2026 81 1