Յուրաքանչյուր գոտեմարտում էլ հաղթանակը դժվարությամբ է տրվում․ ուրախ… — Radio Sputnik Armenia — TG.ME

🎙«Յուրաքանչյուր գոտեմարտում էլ հաղթանակը դժվարությամբ է տրվում․ ուրախ եմ որ դարձա աշխարհի չեմպիոն»․ Սամվել Տերտերյան

Մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը և այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մովսես Կարապետյանը Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ զրուցել են աշխարհի առաջնությունում գրանցված արդյունքների, սպասելիքների ու չիրականանցված հնարավորությունների մասի։

Մովսես Կարապետյանը աշխարհի առաջնությունում հավաքականի վաստակած 4 մեդալը համարում է լավ արդյունք, բայց համոզված է, որ մարզիկները շատ լավ էին պատրաստված մրցաշարին ու առնվազն ևս երեք քաշային կարգերում հայ ըմբիշները ավելի բարձր արդյունքների կարող էին հասնել, սակայն ոչ մի մեդալ չվաստակեցին։ Սամվել Տերտերյանը իր հաջողություններում գնահատում է մարզիչների ու եղբոր աշխատանքը․

«Ես շատ լավ խորհրդատուներ ունեմ՝ մարզիչներս և արդեն աշխարհի չեմպիոն դարձած եղբայրս՝ Գասպար Տերտերյանը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա արդարացնել սպասելիքները, ու չեմ ուզում առանձնացնել ոչ մի մենամարտ, չնայած ադրբեջանցու հետո գոտեմարտելը ուզեմ, թե չուզեմ մի փոքր այլ մոտեցում էր պահանջում», – նշել է Սամվել Տերտերյանը։


🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
👍1
September 1, 2026 49