«Ամբողջ աշխարհում շատ ավելի ճանաչված եմ, քան Հայաստանում․ ցավով եմ ասում։ Եվ հասկացել եմ, որ այս բացը պետք է լրացնել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է երգչուհին։
Խոսելով համերգի բեմի և բազմաժանր երգացանկի մասին՝ դասականից ու Կոմիտասից մինչև ջազային ստանդարտներ, Արփի Ալտոն նշում է, որ նպատակն իր հայ ունկնդրին բազմակողմանի ներկայանալն է․
«Ձևաչափը ինձ շատ մոտ է․ մաեստրո Կարեն Դուրգարյանը, որպես պրոֆեսիոնալ, շատ լավ է հասկանում արտիստի բոլոր նրբությունները։ Առաջարկը շատ համահունչ էր իմ արվեստին, դրա համար ես սիրով ընդունեցի»։
Արփիի խոսքով՝ արտասահմանյան ակտիվ գործունեությունից հետո Հայրենիքում ստեղծագործելու որոշումը նաև անձնական դրդապատճառ ունի․
«Իմ տղան այստեղ է ապրում, սովորում, և ես պարտավոր եմ ինչ-որ չափով գոնե մի փոքրիկ մասնիկ դառնալ մեր մշակույթի ճիշտ ներկայացման համար»։
🎦 զրույցն ամբողջությամբ


