Գիտելի՞ք է, թե սեփական ինքնությունը հասկանալու միջոց․ ի՞նչ է պատմությունը նոր սերնդի համար։ Դեռևս 2 տասնամյակ առաջ պատանիների կրթության միակ ու վստահելի աղբյուրը դպրոցն էր՝ պետության կազմած դասագրքերով ու օժանդակ ձեռնարկներով։ Այսօր նոր սերունդը մեծանում է համացանցի, սոցցանցերի և տեղեկատվության անսահման հոսքերի պայմաններում․ իսկ ի՞նչ տեղ է գրավում նրա հետաքրքրություններում իր ժողովրդի պատմությունը։
Այս հարցի պատասխանները փնտրելիս «Մենք» նախագծի հեղինակ Աշոտ Գևորգյանը զրուցել է ավագ դպրոցականներ Լևոն Գևորգյանի և Արսեն Հակոբյանի հետ, որոնք ստեղծել են երիտասարդների շրջանում ամենատարածված առցանց հարթակների վերաբերյալ նախագիծ՝ «Պատմության դասասենյակ» անվանումով:

