Sputnik Արմենիայի հետ զրույցում ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը նշում է՝ պաշտպանության նախարարի չհայտարարված այցերը ՀՀ ԶՈՒ զորամասեր ավելի շատ քարոզչական բնույթ ունեն։
«Ողբերգական միջադեպերից հետո հանրության շրջանում գեներացվել է մեծ դժգոհություն, ավելացել են հարցերն ու պրոբլեմների վերաբերյալ խոսակցությունները։ Այս ֆոնին նախարարի այցերը ես ավելի շատ կգնահատեի որպես քարոզչական աջակցություն, PR աջակցություն, որպեսզի, այսպես ասած, ստվերի դժգոհությունները»,– մեկնաբանում է Սարոյանը։
Ինչ վերաբերում է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու որոշմանը, փորձագետն արձանագրում է՝ կառավարության նախաձեռնությունը ոչ թե կանխարգելման ինստիտուտ ստեղծելու փորձ է, այլ միայն արձագանքող օղակի։
