Վաղուց Վատիկանի գլխավոր թիրախը ոչ թե ուղղափառ աշխարհն է, ինչպես իմբիցիլները խոսում են, այլ հուդայական եւ ավետարանական, որոնք էլ սկիզբ են դրել վատիկանյան կամ բաբելոնյան աշխարհակարգի կործանմանը։ Էս ամենի մեջ, իհարկե, իր կարեւոր ներդրումը ունի ռուս ուղղափառ էլիտան․ սա չշփոթել էն ՄԻԴի բոզերի հետ, որոնք տարբեր մանր-մունր բացիլներ են սնում նաեւ տեղական դաշտում, բայց դրանց մասին հետո։
Մինչ կգանք նրան, թե ինչի է դարերով ատելություն սերմանվել հրեաների, հետագայում նաեւ ավետարանականների հանդեպ։
Մարտին Լյութերը փոխեց մարդկության պատմության ընթացքը ոչ միայն կրոնական, այլեւ լայն աշխարհաքաղաքական իմաստով։ Լյութերի 1517 թ. բողոքը Կաթոլիկ եկեղեցու դեմ՝ ինդուլգենցիաների վաճառքի եւ պապական գերիշխանության հարցում, ճեղք բացեց մի միաբան համակարգում, որը դարերով պահում էր Եվրոպան մեկ գաղափարական կենտրոնի շուրջ։ Էդ ճեղքը արագ վերածվեց պառակտման՝ կաթոլիկ–բողոքական պատերազմների։
16–17-րդ դարերում Եվրոպան թաթախվեց երկարատեւ կրոնական պատերազմների մեջ՝ Գերմանիայից մինչեւ Ֆրանսիա, Լեհաստան , Շվեդիա, Նիդերլանդներ եւ Անգլիա։ Պապական կենտրոնի թուլացումը, կայսրության քայքայումը եւ կաթոլիկ աշխարհի ներսում ուժերի բաշխման խախտումը ստեղծեցին ռազմաքաղաքական վակուում։ Եվրոպան այլեւս չէր կարող կենտրոնացած կերպով միջամտել Ռուսաստանում ընթացող գործընթացներին։
Սա հնարավորություն դարձավ Մոսկովյան պետության համար։ Հատկապես 1600–1629 թվերի բողոքական շվեդների եւ կաթոլիկ լեհերի պատերազմը ռուսների համար հնարավորություն ստեղծեց ազատվել Լեհ–Լիտվական ազդեցությունից, եւ նաեւ փաստ է, եթե կրոնական հողի վրա լեհերը պատերազմի մեջ չլինեին շվեդների դեմ, գրեթե անհնար կլիներ ռուսներին 1612-ին հաղթել լեհերին եւ դուրս հանել Կրեմլից։
Իսկ հետագայում 1618–1648 թվերին Եվրոպայում սկսած Երեսունամյա կրոնական պատերազմ մեծ հնարավորություն ստեղծեց ռուսների համար, Մոսկվան կարողացավ ամրապնդել կենտրոնական իշխանությունը, վերականգնել սեփական եկեղեցական ինքնիշխանությունը եւ ազատվել արտաքին վերահսկողությունից։
Հետագա փուլում՝ արդեն 18-րդ դարում, այս գործընթացների տրամաբանական շարունակությունը դարձավ Ռուսաստանի վերափոխումը կայսրության։ Փաստացի, Լյութերի սկսած շարժումը, թեկուզ անուղղակիորեն, նպաստեց ոչ միայն Եվրոպայի վերաձեւմանը, այլեւ ռուսական կայսրության ձեւավորմանը, նաեւ հայերի ազատագրմանը պարսկական լծից․ սա պատմական արդեն տեղի ունեցած փաստ է։
Եթե տեղացի դավադրապաշ իմբիցիլների տեսանկյունից նայեք, պետք է ասենք՝ ռուսները աճեցրին Լյութերին, բայց չէ, դա Աստվածային միջամտություն էր, բայց ռուսները մասամբ օգնեցին Հենրի 8-ին, որ կարողանա ազատվել պապական լծից, ինչով էլ սկսվեց առաջին համագործակցությունը անգլիացիների հետ։
Լյութերը զուտ եկեղեցական բարեփոխիչ չէր․ նրա քայլը գործարկեց շղթայական ռեակցիա, որի հետեւանքները հասան մինչեւ Արևելք եւ փոխեցին պատմության ընթացքը։
Էսօր էլ Արևմուտքի ներսում առկա հակասությունների արմատը սնվում է նույն Մարտին Լյութերից։ Նրա սկսած պառակտումը կաթոլիկ միասնական աշխարհակարգի մեջ ոչ թե փակվեց պատմության էջերում, այլ խորացավ ու փոխեց մտածողության ամբողջ կառուցվածքը։
Լյութերը թուլացրեց ոչ միայն պապական իշխանությունը, այլեւ գաղափարական կենտրոնացվածության սկզբունքը․ էդ պահից Արևմուտքը սկսեց ապրել ներքին գաղափարական մրցակցության, հակասական արժեքների եւ (ճշմարտությունների բազմազանության) մեջ։ Կաթոլիկ–բողոքական դիմակայությունը հետագայում վերածվեց քաղաքական, ազգային եւ քաղաքակրթական հակասությունների, որոնք այսօր արտահայտվում են լիբերալ–պահպանողական, գլոբալիստ–քրիստոնեական, ավանդական–պոստքրիստոնեական ճեղքերում։
Էն, ինչ ժամանակին սկսվեց որպես աստվածաբանական բողոք, վերաճեց իշխանության ապակենտրոնացման, արժեքների հարաբերականացման եւ միասնական քաղաքակրթական առանցքի քայքայման։ Արևմուտքը մինչ էսօր ապրում է էդ ներքին ճեղքման հետեւանքները, եւ էդ ճեղքի առաջին խոր հարվածը հենց Մարտին Լյութերի անունն է կրում։
Դրանով պայմանավորված՝ համակարգային ատելություն է սերմանվել բողոքականների, հետագայում դրանից ծնված ավետարանականների հանդեպ․ էս գործիքակազմի մասին առանձին կխոսենք, որովհետեւ կարեւոր է հասկանալու համար, թե ինչի է նաեւ մեր երկրում այդ ատելությունը սերմանվել Սերժիկից սկսած նաեւ փռչոտի ժամանակ, ներկայիա վիժվացքի դեպքը առանձին բացատրություն ունի:
Ռուսաստանում ճիշտ հակառակն է՝ համագործակցություն։
January 24, 2026 13.5K