Կան չէ՞ բոզի տղաներ և աղջիկներ, էսօր սրանց մասին եմ ուզում գրել։
Մենք ապրում ենք օրեր, որտեղ բոլորի կյանքում առաջին տեղը տրված է հարստություն կուտակելուն, որտեղ ամեն բան հաշվարկի վրա է։
Ես հաճախ եմ լինում այնպիսի վայրերում, որտեղ զզվելու չափ տգեղ է տեսնել շողոքորթ մարդկանց դրսևորումները։ Երբ տեսնում ես, թե ինչպես են շողոքորթում մարդկանց, ովքեր ինչ-որ դիրք ունեն, մի պահ ցանկանում ես մի բան ասել այդ շողոքորթողին, մի պահ մտածում ես շարունակել հետևել՝ տեսնելու համար, թե ուր է հասնում մարդկային նվաստացումը։
Թե՛ այդ շողոքորթները, թե՛ հարստություն կուտակելու մոլուցքով ապրողները, ինչպես դասականը կասեր՝ (մեծապատիվ մուրացկանները), բոլորովին նոր երևույթ չեն։ Մարդկային այդ նվաստ երկու տեսակը միշտ ապրել է երկիր մոլորակի վրա։
Այդ երկու նվաստ տեսակը, առանց մեկը մյուսի, չի կարող գոյություն ունենալ։
Նոր է միայն այն, որ այս ամենի մասին համատարած լռություն է։
Բոլորի համար դարձել են նորմալ թե շողոքորթները, թե ագահները, ովքեր տառապում են կուտակելու մոլուցքով։
Հին ժամանակներում գոնե գտնվում էին մարդիկ, ովքեր այս տեսակին զգուշացումներ էին անում։ Եթե շատ ավելի հետ գնանք՝ Հին Իսրայել կտեսնենք, որ շողոքորթության և ագահության պատճառով հրեական 12 ցեղերից 10-ը աքսորվեցին Ասորեստան, ինչից հետո ծնվեց անհայտ կորած 10 ցեղերի պատմությունը։
Կարդալով Հովսեփիոս Փլավիոսին՝ մենք տեսնում ենք, թե ինչ մեղադրանքներ է տալիս Հովսեփիոսը՝ ագահություն, շողոքորթություն, կանանց անպարկեշտություն և տղամարդկանց տղամարդկության բացակայություն, որտեղ, բացի սեռական ակտ գրանցելուց, այլ բան չի կարևորվում։
Եթե Հովսեփիոսը ավելի ընդհանրական է դարձնում՝ ցույց տալով, թե ագահությունը ինչպես է պատճառ դառնում ամբողջ ազգի կործանման։
Ավելի ուշ, բոլորից առավել ազդեցիկ, Բալզակը արդեն գրեց ագահության մասին (Էժենի Գրանդե) վեպը՝ ցույց տալով, թե ինչպես են անձնապես կործանվում ագահները, որտեղ պարոն Գրանդեն ագահ ու դժբախտ մարդ էր, ով կուտակել էր մեծ հարստություն, բայց ապրում էր ծայրահեղ խնայողությամբ։
Նրա դուստրը՝ Էժենի Գրանդեն բարի և միամիտ աղջիկ էր, ով սիրահարվում է իր զարմիկ Շառլին, որը Փարիզից էր եկել։ Շառլի հայրը սնանկացավ, հետո ինքնասպան եղավ, իսկ երիտասարդը ժամանակավորապես ապաստանել էր Գրանդեների տանը։
Էժենին, հորից գաղտնի, իր հավաքած ոսկին տալիս է Շառլին, որպեսզի նա կարողանա մեկնել Հնդկաստան։ Տարիներ անց Շառլը վերադառնում է արդեն հարուստ, բայց փոխված մարդ՝ նյութապաշտ և հաշվենկատ։ Նա դավաճանում է Էժենին և ամուսնանում առավել հարուստ աղջկա հետ։
Էժենին, չնայած մեծ հարստությանը, մնում է միայնակ, քանի որ նրան երկրորդ անգամ են դավաճանում։
Այս պատմությամբ Բալզակը ցույց է տալիս, թե ինչպես է կործանվում մարդը անձնապես այդպես էլ խաղաղություն ու ուրախություն չգտնելով հավաքած գումարի մեջ։
Ու խոսքը բոլորովին էն մասին չէ, որ չարիք գործում են միայն էդ մարդիկ։ Չարիք գործում են թե՛ աղքատները, թե՛ հարուստները։ Դու չարիք ես, թե ոչ, քո սոցիալական վիճակը չի որոշում, այլ այն ինչին դու հավատում ես։
Բալզակը, երբ սա գրում էր, Ֆրանսիան գտնվում էր բարոյական խորը ճգնաժամի մեջ, ինչը հետագայում աղետալի զարգացումների հանգեցրեց։
Այս ամենից զատ, երկրները կործանվում են նաև վաճառվող մարդկանց շատությունից։ Ես ավելի մեծ զզվանք եմ ապրում, երբ տեսնում եմ վաճառվող տղամարդ, քան մարմնավաճառ կին, և կրկնակի ավելի զզվանք են առաջացնում այն կանայք, ովքեր փորձում են հաճոյանալ նրանց, ովքեր, մեծ հաշվով, փողից բացի ուրիշ բան չունեն։
Այս տեսակի մասին լավագույնս խոսում է Դոստոևսկու հերոսներից Ռասկոլնիկովը։ Երբ իմացավ, որ իր քույրը ամուսնանում է մեծահասակ հարուստի հետ, որ (կոնֆետներ) ունենա, Ռասկոլնիկովը ասաց. (իմ քույրը ավելի պոռնիկ է, քան մարմնավաճառը, քանի որ վերջինս դա անում է հացի համար, իսկ քույրս՝ ավելի լավ ապրելու համար։
Էս ամենը գրում եմ զուտ նրա համար, քանի որ Հայաստանի բնակիչները այս կերպարների մեջ են՝ ոչ ավել, ոչ պակաս, և թե՛ տարեցներ, թե՛ երիտասարդներ այս ամենի մեջ են պտտվում։
Հայաստանը ապագա չունի ու չի ունենալու, քանի դեռ համատարած բոզություն է։
Հիմա քեզ եմ ասում, այ բոզի տղա, մարդկանց մի շողոքորթիր, արժանապատիվ ապրիր։ Իսկ դու, այ բոզի տղա, քեզ մեծ խեռիս տեղ մի դիր անկախ քո դիրքից։ Դուք երկուսդ, նաև վերևում նշված մնացածները, նույն պոռնիկից ծնված քույրեր և եղբայրներ եք։
February 25, 2026 19.9K 12