ԱՄՆ–Ռուսաստան հանդիպումներում ուկրաինական հարց, որպես էդպիսին, մեծ…

ԱՄՆ–Ռուսաստան հանդիպումներում ուկրաինական հարց, որպես էդպիսին, մեծ հաշվով գոյություն չունի։ Չունի նաև Հարավային Կովկասի հարցը․ էդ հարցերի շուրջ պայմանավորվածությունները առկա են, ընդամենը մտել են կատարման փուլ։ Եվրոպան հնարավորություն չունի կանխելու դա, ընդամենը փորձում է ինչ-ինչ հարցեր լուծել։

ԱՄՆ-ը և Ռուսաստան հանդիպումների առանցքը Մերձավոր Արևելքն է։

Տեսանելի ապագայում Մերձավոր Արևելքում երկարատեւ հրադադար չի լինելու։ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Իսրայելում իշխող էլիտաների կողմից արդեն մեկնարկված է Մեծ Իսրայելի կյանքի կոչման ծրագիրը, որը իրականացվելու է երեք փուլով:
Առաջին փուլ Իսրայելի տարածքը կհասնի Թվոց գրքում նշված չափերին՝ մոտ 60–80 հազար քառակուսի կմ:
Երկրորդ փուլ Սողոմոնի թագավորության ժամանակաշրջանի չափերին՝ մոտ 120–140 հազար քառակուսի կմ:
Երրորդ փուլ այն սահմաններին, որոնք Աստված խոստացել է հրեաներին՝ Եգիպտոսի գետից մինչև Եփրատ, մոտ 1,7–1,9 մլն քառակուսի կմ։ Թվերը հստակ չեն, քանի որ պահպանված ճշգրիտ քարտեզներ չկան, իսկ Սուրբ Գրքում հստակ սահմանագիծ նշված չէ, բացի վերևում նշվածը։

Էս սահմանները գրված են հենց էն Գրքում, որը ինքնահռչակ քրիստոնյաները անվանում են Սուրբ Գիրք։

Իհարկե, էս զարգացումներին դեմ կլինեն նույն ինքնահռչակ քրիստոնյա շրջանակները, բայց Ռուսաստանում և ԱՄՆ-ում իշխող էլիտաների զգալի հատվածը բավական խելամիտ է, որպեսզի չհակառակվի Աստծո կամքին։ Ավելին՝ նրանք ոչ միայն չեն ընդդիմանում, այլ նպաստում են դրա կյանքի կոչմանը։

Տեղացի չուռկաները, մինչ բաց աղբյուրներին հետևելով, հիմար վերլուծություններ են անում Իսրայել–Թուրքիա դաշինքի կամ սիոնիզմի և բրիտանացիների գոյություն չունեցող դաշինքի մասին։ Իրականությունը այլ է։

Իրականությունը էն է, որ բրիտանացիները կանխեցին այլ սահմաններով Իսրայելի ծնունդը 1929 թվին՝ Չերչիլի ստորագրությամբ։ Էդ հողերը խլվեցին հրեաներից, որի վրա ստեղծվեց գոյություն չունեցող Հորդանան պետությունը՝ աշխարհի միակ պետությունը, որտեղ օրենքով արգելված է հրեաների մուտքը ապրելու համար։ Բայց էդ և հետագա զարգացման մասին հետո։

Մեծ Իսրայելը իր մեջ ներառելու է Սիրիայի մեծ մասը, Իրաքի մեծ մասը, գրեթե ամբողջ Լիբանանը, ամբողջ Հորդանանը, տարածքներ Եգիպտոսից,Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից։ Սա քանի տարվա ընթացքում տեղի կունենա՝ ոչ ոք չի կարող ասել, բայց էս պատկերին հասնելու գործընթացները սկսված են։

Քրդերը էս ամենի մեջ ՀՀԿի ընտրատասովշիկի դեր ունեն․ միայն կոտորվելու են՝ պետություն ունենալու հույսով, բայց ինչ էլ որ ստանան ապագա չի ունենա։
Քրդերը լավ գործիք են Իսրայելի հողերը ազատագրելու համար։

Կոտորվելու է թուրքական աշխարհը՝ Անատոլիայից մինչև Չինաստան ձգվող հատվածում, Գոգի և Մագոգի տրամաբանության մեջ, ինչի մասին նախկինում գրել եմ։

Իսրայել պետության ստեղծման մեջ գործնականում որոշիչ դեր ունի Ստալինը, ով էլ ապահովեց հրեաներին զինամթերքով, որոնք կրակում էին թե արաբների, թե բրիտանացիների վրա՝ մինչև 1949 թիվը։ Առանց էդ զինամթերքի Իսրայելը չէր կարող 1948–1949 թվերին հաղթել բրիտանացիքի մարզած և զինած եգիպտական, սիրիական, տրանսհորդանանյան, իրաքյան, լիբանանյան և արաբական կամավորական ուժերին։

Ստալինը դա արեց հաշվարկով, որ բրիտանացիներին դուրս հանի Մերձավոր Արեւելքից, ինչը էդպես էլ եղավ։ Այլ հարց է՝ հետագա զարգացումները, բայց ամեն բան կարող էր փոխվել հետագայում, եթե Ստալինը չհավատար հորինված բժիշկների պատմությանը, ինչից հետո կնքեց իր մահկանացուն Պրավդայում տպված հոդվածից երեք ամիս չանցած։

Էն ինչ ձեզ էդ քաղաքագետ իմբիցիլները ներկայացնում են իբրև վերլուծություն, իրականության հետ ախերս չունի, և օբեկտիվորեն դրանք չեն էլ կարող տիրապետել իրական գործընթացներին՝ բաց աղբյուրներին հետևելով։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ էդ իմբիցիլների մեջ չկա մեկ հոգի, ով բացի բաց աղբյուրները այլ տեղից ինչ-որ բան կարող է իմանալ։
Բայդ դրանց մասին հետո:

Իվանկա Թրափը, իր ամուսին Քուշները և Պուտինի ընկերոջ կին Ժուկովան, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում մի քանի հարյուր դպրոցներ են ֆինանսավորում, որտեղ ռաբբիները պատրաստում են Մեծ Իսրայել վերադարձող սերունդ։

Պուտինի իշխանությունը ամրապնդվել է հենց այն շրջանակների կողմից, ովքեր Թրամփին բերել են իշխանության։

Իսրայելը ապագա Հայաստանի դաշնակիցն է, իսկ Իսրայելի դեմ ատելություն սերմանողները թշնամական բացիլներ։ Եթե դրանց կյանքին նայեք, բացի իմբիցիլ դավադրապաշտ լինելը, կամ էքստրասենս են, կամ աստղագուշակության մեջ են, կամ հեչ որ չէ՝ քաղաքագետ կամ այլ արատներով բռնված եսիմ ինչ։
January 30, 2026 12.3K 9