Նաև 2002-ին Վատիկանում մշակվեց մի գազատար, որը կոչվեց Նաբուկկո՝ մի…

Նաև 2002-ին Վատիկանում մշակվեց մի գազատար, որը կոչվեց Նաբուկկո՝ մի օպերայի անունով, որը գրվել էր Աստծո ժողովրդին դեպի Բաբելոն գերության տարած և Սողոմոնի առաջին տաճարը կործանած թագավորի՝ Նաբուգոդոնոսորի անվանբ, որը նախատեսում էր պարսկական, թուրքմենական, ուզբեկական, ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա, այդ նախագիծը կոչված էր այս անգամ արդեն բացի հրեաներից, նաև ուղղափառության ջահակիրներին՝ ռուսներին, գերության տանելու համար, ինչը ենթադրում էր նաև Հայաստանի թրքացում, բայց դա կանխվեց շնորհիվ ռուս եղբայրների, հրեաների և Թրամփի փոքր նախադեպի՝ Ջորջ Բուշ կրտսերի ջանքերով, ով, չնայած իր պաշտոնավարման առաջին շրջանում առանձնապես չէր փորձում կասեցնել այդ նախագիծը, երևի երկրորդ անգամ ընտրվելու խնդիր էր լուծում, բայց երկրորդի ժամանակ՝ 2006-ին, արդեն կրկին օգնության եկավ՝ Պարսկաստանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած տարաձայնությունները, ինչի պատճառով պարսիկները դուրս շպրտվեցին նախագծից, բայց քանի որ նպատակը միայն պարսիկների դուրս շպրտվելը չէր, այլ ամբողջ նախագծի կասեցումը, խնդիրները առաջացան Ուզբեկստանում ևս, հետո այդ ձևաչափը փոխվեց, ու էլի խնդիրներ առաջացան, քանի որ Պուտինը կտրուկ հայտարարություններ արեց։ Մի խոսքով՝ Աստծո ժողովրդին գերության տանող գազատարը մնաց չիրագործված։

Իսկ թե ինչու Պուտինը և Նաթանյահուն պարսիկներին դուրս շպրտեցին Սիրիայից, առանձին գրել եմ։

Սա մի փոքրիկ մասն է, բայց մտքներումդ պահեք, որ սպասվող իրադարձություններից շատ չզարմանաք։

Ես դեռ երկու տարի առաջ եմ գրել ԱՄՆ–ԵՄ պատերազմի մասին,որի ականատեսը անպայման կլինենք:


Ու սա պատմության մեջ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկնում են ըննդեմ Եվրոպայի։

Առհասարակ ԱՄՆ-ը չէր անկախանա, եթե Ռուսաստանը չմերժեր Անգլիայի գայթակղիչ առաջարկը՝ օգնել իրեն կանխել Ամերիկայում սկիզբ առած ապստամբությունը, բայց փոխարենը ռուսները օգնեցին ֆրանսիացիներին շրջանցել Անգլիայի պատժամիջոցները, որպեսզի կարողանան ԱՄՆ-ին ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրել բրիտանացիների դեմ կռվում, չնայած որ ֆրանսիացիները դա անում էին հույսով, որ հետագայում իրենք կդառնան ԱՄՆ-ի մատակարարը և կեղեքիչը։ Բայց արդյունքում ֆրանսիացիները ընկան պարտքերի տակ, բրիտանացիները կորցրեցին իրենց գաղութային եկամտի 60%-ը, իսկ ԱՄՆ-ը անկախացավ, ինչը հետագայում ռուսների համար ստեղծեց հնարավորություն հնդիկ ժողովրդին ազատագրել բրիտանական լծից, բայց ցավոք անավարտ մնաց, քանի որ 1801-ին պալատական դավադրության արդյունքում սպանվեց Պավել 1-ը։ Ու հատուկ դավադրապաշտ դեբիլների համար ասեմ՝ բրիտանացիները չեն սպանել Պավելին, դրա համար այլ պատճառներ կային, չնայած որ այդ սպանությունից շահեցին բրիտանացիները։

Իսկ ավելի ուշ, առաջին Թրամփի՝ Աբրահամ Լինկոլի ժամանակ, ԱՄՆ-ում սկիզբ առած հյուսիս-հարավ քաղաքացիական պատերազմի ընթացքում ռուսական նավատորմը հսկում էր ԱՄՆ-ի ափերը, որպեսզի թե ֆրանսիացիները, թե բրիտանացիները չկարողանան հարավին օգնություն ցուցաբերել ընդդեմ Աբրահամ Լինկոլի։

Օրինակները բազմաթիվ են, երբ ԱՄՆ-ում իշխանության են գալիս մարդիկ, ովքեր փորձում են ԱՄՆ-ը դուրս բերել Վատիկանի և Լոնդոնի ազդեցության տակից, ռուսները բնական ճանապարհով դառնում են ԱՄՆ-ի դաշնակիցները՝ պարզ պատճառով․ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, քանի որ տեսանելի ապագայում չի կարող տնտեսապես մրցել նրա հետ, իսկ մնացած հարցերում արդեն երկու երկրների շահերից է բխում պայմանավորվելը։ Նաև Ռուսաստանի շահերից չի բխում հզոր Չինաստանի և թույլ ԱՄՆ-ի աշխարհը։

Ռուսաստանը գրեթե միշտ կարողացել է հաղթած դուրս գալ Արևմուտքում ծագած վեճերի և հակասությունների ժամանակ․ սա պատմական փաստ է։

1853–1856 թթ.-ին Ռուսաստանը չէր պարտվի Ղրիմի պատերազմում, եթե ԱՄՆ-ը բավականաչափ հզոր լիներ։ Փաստ է, այդ ժամանակ ԱՄՆ-ը բավականաչափ օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին ըննդեմ Թուրքիայի, Անգլիայի և Ֆրանսիայի, իսկ սպիտակամորթ ամերիկացիները միշտ համակրել են Ռուսաստանը պատմության ընթացքում՝ բացառություն սովետական շրջանը։

Անկախ ԱՄՆ-ը և անկախ Ռուսաստանը բնական դաշնակիցներ են, բայց այդ աշխարհում միևնույն է առաջնային դերակատար լինելու է ԱՄՆ-ը։
January 17, 2026 12.1K 9