Մինչ տեղացի թույլ մտավոր կարողություն ունեցող մարդիկ, ձեզ հավատացնում…

Մինչ տեղացի թույլ մտավոր կարողություն ունեցող մարդիկ, ձեզ հավատացնում են, թե Ռուսաստանը Իրանի և Չինաստանի հետ մարտավարական դաշինք ունի ընդդեմ ԱՄՆ-ի, ինչը ընդամենը պարզ հավատալիք է , որի տակ մաթեմատիկա չկա։

Իրականության մասին գրվել է և գրվում է միայն այստեղ։

Սրա մասին կարիք կա պարբերաբար գրելու, քանի որ հենց ԱՄՆ–Իսրայել-Ռուսաստան շահերի համընկնումն է այն երևացող պատճառը, ինչը հանգեցնելու է Հայաստանի ազատագրմանը, և նորից կրկնեմ՝ 2027-ի հունվարի 1-ին նախագահ Քոչարյանը, որպես երկրի առաջնորդ, շնորհավելու է հայ ժողովրդին։

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը տարբեր պատճառներով ցանկանում են վերահսկել Եվրոպա–Չինաստան ցամաքային ուղղին կամ խնդրահարույց դարձնել։

Գաղտնիք չէ, բոլոր դարերում պատերազմերի զգալի մասը եղել է ճանապարհների վերահսկման համար։

Եվրոպա–Չինաստան առևտուրը կազմում է հարյուրավոր միլիարդավոր դոլարներ տարեկան։
Ճանապարհի վերահսկումը նշանակում է՝ մաքսային և տարանցիկ լծակներ, քաղաքական ճնշում, պատժամիջոցների արդյունավետ կիրառում և այլն։

Չինաստանի նպատակն է՝ Մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրով դուրս գալ ծովային ամերիկյան վերահսկողությունից, նաև շրջանցել Ռուսաստանը, չնայած նրան, որ Հյուսիսային ցամաքային ուղիով (Չինաստան–Ղազախստան–Ռուսաստան–Եվրոպա) ավելի կարճ ու հեշտ կարող է կապվել Եվրոպային, բայց երևի Չինաստանում չգիտեն, որ իրենք, ըստ տեղացի լուրջ մտածողների, Ռուսաստանի մարտավարական դաշնակիցն են։ Էդ պատճառով մոլորյալ չինացիները որոշել են երկու երթուղի մշակել Եվրոպային ցամաքային ճանապարհով կապվելու համար և 2013-ից մինչև այսօր մեկ տրիլիոնից ավել դոլար են ծախսել այդ նպատակին հասնելու համար։

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մոտիվացիաները տարբեր են, բայց առաջնային նպատակը ԵՄ-Չինաստանը կապը առնվազն վերահսկելի դարձնելն է, իսկ լավագույն դեպքում՝ խաթարելը։

ԱՄՆ-ի համար սա գոյաբանական հարց է․ ծովային ճանապարհների կորուստը, ինչը հանգեցնելու է դոլարի թուլացմանը։
Եվրոպա–Չինաստան ուղիղ կապը հանգեցնելու է ԱՄՆ-ի տնտեսության քայքայմանը։

Չինաստան–Եվրոպա ցամաքային անվերահսկելի կապի հաստատումը դարերով թույլ չեն տվել մեր եղբայր ռուսները և բազում պատերազմներ հրահրել ու նախաձեռնել դա թույլ չտալու համար, քանի որ այն հանգեցնելու է Ռուսաստանի կլանմանը Չինաստանի կողմից։
Ներկայումս նաեւ ԱՄՆ-ի շահերից չի բխում, որ իրեն վտանգ սպառնող Չինաստանը կլանի Ռուսաստանը, նաև ԱՄՆ-ի շահերից չի բխում, թե Չինաստանի, թե ԵՄ-ի համար հումքի հավելում դառնա Ռուսաստանը։

Նաև տրամաբանական է, որ Ռուսաստանը չի ցանկանում դառնալ Չինաստանի տարանցիկ հումքային հավելում։

Ցամաքային ուղիները, որոնք շրջանցում են Ռուսաստանը, նվազեցնում են ոչ միայն Ռուսաստանի ռազմավարական արժեքը նաեւ անիմաստ են դարձնում էն հսկայական տարածքները որոք ձեռք բերելու համար անթիվ զոհեր է տվել մեծ եւ փառահեղ ռուս ազգը:

Նաև տրամաբանական է, Ռուսաստանի համար առաջնային է, որ Եվրոպա–Ասիա կապը անցնի իր տարածքով, որպեսզի թե ԵՄ-ն, թե Չինաստանը կախման մեջ լինեն իրենից և այլն։

Եվրոպայից դեպի Չինաստան հիմնական ցամաքային ուղիներից ցանկալին Ռուսաստանի համար նույն Հյուսիսային ցամաքային ուղին է, լիովին կախված Ռուսաստանից։

Դե նախկինում ռուս ցարերը և կայսրերը տեղյակ չեն եղել մեր մեծ մտածողների մասին, թե չէ այդ նպատակի համար պատերազմներ չէին անի։

Սա պատճառների մի փոքրի մասն է, որ երեք տարի պնդում եմ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իսրայելի շահերը համընկնում են, ինչից մենք կարող ենք օգտվել։

Հայաստանը այստեղ դառնում է և կարևոր, և վտանգավոր հանգույց։

Հիմա գանք Հարավային ուղուն․ Չինաստան–Կենտրոնական Ասիա–Իրան–Թուրքիա–Եվրոպա։ Սա արդեն կրկնակի անթույլատրելի է նաև Իսրայելի համար։
January 17, 2026 11.8K 5