Ալիևը, Սերժիկը և Նիկոլը Հայաստանում փորձում են գեներացնել փողոցային պայքար։
Ալիևը դա անում է՝ Թրամփի ուղին թուրքական միջանցք անվանելով, ինչը բացահայտ սուտ է։ Ցանկացած բանական մարդ հասկանում է՝ եթե այդ ուղին իսկապես թուրքական միջանցքի դեր խաղար, առաջին հերթին հենց թուրքական կողմը այն հնարավորինս գեղեցիկ ու չեզոք կփաթեթավորեր, որպեսզի Հայաստանում նյարդային վիճակ չառաջանար։ Էս թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ հետո՝ երբ էջի հետ առաջացած խնդիրները կարգավորվեն կամ նոր էջ բացեմ։
Իսկ Նիկոլն ու Սերժիկը փորձում են նույն արդյունքին հասնել ներսից՝ փողոցային պայքար գեներացնելով թե Եկեղեցու շուրջ կատարվող գործընթացների, թե սոցիալական տարբեր խնդիրների միջոցով։ Նպատակը չափազանց պարզ է․ ընտրություններին ընդառաջ չհաջողված փողոցային պայքարը պետք է ծնի հիասթափություն, իսկ հիասթափությունը պետք է նվազեցնի ընտրություններին մասնակցողների թիվը։ Սա պարզ քաղաքական տեխնոլոգիա է։
Սրան զուգահեռ՝ Սերժիկի վերլուծաբանները կամ քաղալագետ մաղաքագետները, հանդես գալով ընդդիմադիր դաշտից, սկսել են թիրախավորել հասարակության մի զգալի շերտի՝ ավետարանականներին։ Թիրախավորում են անհարկի, զրպարտանքով ու կեղծ օրակարգերով։ Նախ նրանց Նիկոլի կողմն ուղղորդելու համար՝ եկեղեցու դեմ պայքարի կոնտեքստում, իսկ հետո որպես ընտրազանգված Նիկոլին նվիրելու նպատակով։
Պատկերացրեք՝ դուք Հայաստանում ապրող ռուս եք, ասորի, եզդի, մոլոկան կամ ավետարանական։ Չեք մասնակցում որևէ քաղաքական կամ փողոցային պայքարի, բայց ընդդիմադիր դաշտից հանդես եկող մարդիկ ձեր մասին ստեր են տարածում ու ատելություն գեներացնում ձեր դեմ։ Ի՞նչ է լինելու ձեր առաջին ռեակցիան։ Շատ պարզ․ մտածելու եք՝ եթե սրանք առանց իշխանության մեր դեմ են գործում, իշխանություն ունենալուց հետո ինչեր են անելու։
Եվ եթե կան մարդիկ, որոնք այդ ֆեյք վերլուծաբան-մերլուծաբանների քարոզչությունը ընկալում են որպես զուտ պայքար աղանդավորության դեմ, դա կամ միամտություն է, կամ դիտավորյալ ինքնախաբեություն։ Սա աղանդավորության դեմ պայքար չէ։ Սա ընդամենը Նիկոլի ընտրազանգվածը մեծացնելու փորձ է։
Իսկ առաջին ու ամենապիղծ աղանդավորները հենց այդ զրպարտիչ քարոզչությամբ զբաղվող բոզի լակոտներն են։
January 8, 2026 14.2K 13