Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստանում աղոթքի նախաճաշի մասնակիցները այսօր աղոթել են Հայ Առաքելական Եկեղեցու եւ Սրբազանների ազատ արձակման համար, իսկ վաղը ժամը 15:00-ին հանդիպելու են կաթողիկոսի հետ։
Սա ապտակ է առաջին հերթին ուղղված Նիկոլին, կարգալույծ եղած խեղկատակներին եւ բոլոր նրանց, ովքեր վատիկանյան օրակարգով թիրախավորում են ավետարանականներին՝ իբր եկեղեցու դեմ արշավի հեղինակների։
Նաեւ ապտակ է ուղղված բոլոր թերաճ մուլտհերոսներին, ովքեր Իսրայել–Թուրքիա դաշինքից են խոսում, ինչպես նաեւ նրանց, ովքեր դեռ իրենց գեղից դուրս չեկած փորձում են գնահատականներ տալ ամերիկյան իրողություններին՝համաձայն որոնց իբր Թրամփը խորքային պետության սպասարկուն է։ Սրտխառնոցով եմ մեջբերում այդ մուլտհերոսներին, բայց ստիպված եմ։ Ապագայում պետք է մի մուլտֆիլմ նկարահանվի, որտեղ նշյալները խոզուկի դերը պետք է մարմնավորեն։
Աշխարհում տեղի ունեցողից Հայաստանում տեղեկացված է մեկ հոգի՝ Քոչարյան Ռոբերտը։ Նաեւ դա է պատճառը, որ նա իր նախավերջին հարցազրույցի ժամանակ մատնանշեց, որ ավետարանականները աղանդավոր չեն, ինչը ամբողջությամբ համապատասխանում է թե՛ Հայ Առաքելական, թե՛ Ռուս Ուղղափառ եկեղեցիների դիրքորոշմանը։ Ուրիշ հարց է, որ եկեղեցում կան ներդրված վատիկանյան խամաճիկներ, որոնք Նազենի Հովհաննիսյանների հետ միասին եկեղեցու մեծ առաքելությունը փորձել են սահմանափակել՝ ավետարանականների դեմ պայքարի մեջ՝շրջանցելով մեղքի դեմ պայքարը։
Էդ ամենի մասին դեռ մանրամասն կխոսենք ,որ վատիկանյան բարիգները չկարողանան մեր հայրենակիցներին մոլորեցնել իրենց ուղղակի կամ անուղղակի աճեցրած թերաճ քաղաքագետ մաղաքագետների հետ։
November 14, 2025 12.7K 9