Ինչ են անում մեր երկրի թշնամիները․ փաստ է, որ Նիկոլի հետ Օհանավանք փոքրաթիվ այլասերվածներ գնացին։ Իհարկե, նա կարող է լրացուցիչ մի քանի հազար մարդ եւս տանել պետական ապարատով, բայց շարքային մարդը չի միանում սրբապղծությանը։
Թշնամին, քանի որ մի քանի ճակատով է գործում եկեղեցու դեմ՝ Նիկոլը հարձակվող, Սերժիկը պաշտպանող եւ եկեղեցու ներսում գործողներ։
Հիմա գործի են դրվել պաշտպանողները՝ ի դեմս Սերժիկի եւ ներսում եղողների, ովքեր պաշտպանողի դիրք բռնած՝ փորձում են Նիկոլի շուրջ համախմբում ձեւավորել, աղանդավորներին եւ ավետարանականներին ուղղորդել դեպի Նիկոլ՝ անհարկի նրանց թիրախավորելով։
Վստահեցնում եմ ձեզ՝ Հայաստանում չկա մեկ կրոնական կազմակերպություն, որը իր հետեւորդներին կոչ է արել միանալ Նիկոլին՝ եկեղեցու դեմ հարձակվելու համար։ Եթե որեւէ մեկը նման փաստ կհրապարակի՝ ներողություն կխնդրեմ եւ էջս կփակեմ սխալ պնդման համար։
Մի խոսքով՝ Սերժիկը իր խոսափողներով եւ իր խոսափողներին լեգիտիմացնող հոգեւորական աշխատողներով, թիրախավորելով կրոնական տարբեր կազմակերպություններին, նպատակ է հետապնդում նրանց անդամներին ուղղորդել Նիկոլի շարքեր։
Նույն հեքիաթը պատմում են, հետին թվով պնդելով, թե 2018-ին աղանդավորները եւ ավետարանականները իրագործեցին գունավոր հեղափոխություն: Էն, որ նրանց շարքերից եւ հասարակության բոլոր շերտերից մարդիկ դուրս են եկել փողոց փաստ է, բայց աղանդավորների հատկապես ավետարանականների շեշտադրումը այլ նպատակ է հետապնդում:
Եթե Հայաստանում մեծաթիվ հրեաներ ապրեին, անպայման նրանց եւս կներկայացնեին գունավոր հեղափոխություն իրականացնողներ ՝ազգամիջյան բախումներ հրահրելու համար: Դա պապական համակարգի դարավոր ձեռագիրն է ՝ քավության նոխազ դարձնել հրեաներին հետագայում նաեւ բողոքականներին, բայց էս մասին առանձին կխոսենք:
Վատիկանը մի գործողությամբ փորձում է չեզոքացնել Առաքելական եկեղեցին, նաեւ իր ոխերիմ թշնամիներին՝ ավետարանականներին եւս չեզոքացնել ՝նրանց մեղավոր նշանակելով :
Շատերը չգիտեն, որ Կյանքի Խոսքի դեմ կատաղի պայքարը սերժիկենք սկսեցին էն պահից, երբ այդ կառույցը դուրս եկավ Վատիկանի կուրացիայի տակից։ Ամեն ինչ էնքան վերահսկողությունից դուրս եկավ, որ աղանդի հիմնադիր կաթոլիկ առաքյալ՝ Ուլֆ Էկմանը հայտարարեց ,թե վերադառնում է Կաթոլիկ եկեղեցի, մոլորված է եղել եւ այլն։ Բայց անգամ դա չօգնեց։
Սա շատ փոքր անդրադարձ է թեմային՝ զուտ նրա համար, որ անտեղյակները սերժիկենց կուտը չուտեն եւ մասնակից չլինեն նրանց՝ Նիկոլի շուրջ համախմբում կազմակերպելու գործին։
Չգիտեմ դեռ կան ենիչերիներ կամ հիմարներ, որոնք խոսում են, թե 2018-ին գունավոր հեղափոխություն է եղել, բայց վստահ կարող եք նման մտքեր դուրս տվողների ականջները քաշել։
2018-ին Հայաստանում գունավոր հեղափոխություն չի եղել ,որ մի հատ էլ քննարկենք ,ովքեր իրականացրեցին ընդամենը նոր դեմքի անհրաժեշտություն էր առաջացել՝ կանխելու համար իրական իշխանափոխությունը։ Իսկ մինչ այդ տարվել էին նախապատրաստական աշխատանքներ՝ սկսած Նիկոլին առաջին պլան բերելուց, վերջացրած Արմենիա հեռուստաալիքով ցուցադրված հնդկական հայտնի սերիալով, որի բովանդակությունը հետևյալի մասին էր․ գեղջուկ Չակորը պայքարում է բռնապետի դեմ՝ որպես ոգեշնչող օրինակ։
Կարծում եմ կարիք չկա մանրամասնել ,թե ինչ նպատակով է էս կամ էն սերիալը ,ֆիլմը կամ հաղորդումը ցուցադրվում:
Սերժիկ ենիչերիներին ասա ,եթե սա էլ չաշխատին ,թող հայտարարեն մուլտհերոսները եւ թզուկներն են եկեղեցու դեմ արշավի հեղինակները ,ի՞նչ Վատիկան ,ի՞նչ Սերժիկ կամ Նիկոլ:
November 3, 2025 12.4K 6