🗣 Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրավիրված ասուլիսում պատասխանեցին հարցին, թե ինչո՞ւ է նա հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից։
🔸 Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում Խաչատրյանը մոտ 10-ից ավելի ՄՌՏ հետազոտություն է անցել հենց քննչական մարմնի ու դատարանի պահանջով։
📣 «Գագիկ Խաչատրյանը պետք է ընդհանուր անզգայացմամբ անցներ ՄՌՏ-ն, որից հետո վիճակի որոշակի վատացում է լինում։ Փորձաքննությունը ստացանք, տեսնում են [դատարանը]՝ գրված է «վիրահատության կարիք ունի, Հայաստանում հնարավոր չէ»։ Ասում ենք՝ դե թույլ տվեք մեկնի։ Ասում են՝ չէ՛, մի հատ էլ նշանակենք, առկա վիճակը տեսնենք։ Չեն ուզում թողնել, ձգձգում են»,- նշեց նա։
📌 Սարգսյանի խոսքով՝ վերջին փորձաքննության ժամանակ շտապօգնության մեքենայով Խաչատրյանին տեղափոխել են «Հերացի» ԲԿ՝ հետազոտության, պարզվել է՝ բժիշկը տեղում չէ․ «Մի քանի օրից հետազոտությունն իրականացրեցին։ Ասացին՝ դե հիմա էլ տեղափոխեք ՄՌՏ հետազոտության։ Բժշկին հարց եմ տալիս՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ եթե ՄՌՏ իրականացնեք, վիճակը չի վատթարանա։ Ասում է՝ ոչ։ Քննիչը գրավոր արձանագրել է, որ բժիշկն ասում է՝ «ես չեմ կարող երաշխավորել նման իրավիճակում, այո՛, կարող է վիճակի վատթարացում տեղի ունենալ»»,-պատմեց փաստաբանը։ |factor.am|
8
3
1September 2, 2026 2K 2