‼️ Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները:
🗣 Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Նարեկ Նալբանդյանը «Փաշինյանի սրտի օլիգարխն է»:
🔸 «Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է: Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով:
🔸 Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ, զգուշացնում եմ բոլոր գործարարներին՝ ով կփորձի ստեղծել այդպիսի տպավորություն, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից»,- նշել է Փաշինյանը: |tert.am|
12
9September 3, 2026 1.1K 8