⚛️ Նոր ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության հարց չէ. Նիկոլ Փաշինյան
📣 «Ատոմակայանի հետ կապված, մենք արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ Ռուսաստանն այսօր կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ես նախկինում էլ եմ ասել, որ ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Ով մեզ լավագույն առաջարկն անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,- հայտարարել է Փաշինյանը։
12
5
3
2September 3, 2026 1.7K 1 2