Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի… — Infocom — TG.ME

🇦🇲🇨🇿 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ։

🔸 Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, էներգետիկայի և ջրի կառավարման ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Կարևորվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներում փոխգործակցության խորացումը, ինչպես նաև տնտեսական, կրթական, գիտական և մշակութային կապերի ընդլայնումը։

🔸 Նախագահները քննարկել են նաև ատոմային էներգետիկայի և էներգետիկ անվտանգության ոլորտներում փորձի փոխանակման, մասնագիտական կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

[ՀՀ նախագահի աշխատակազմ]
👍8😁4❤1
September 3, 2026 1.5K