🍷 Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն պատճառով, թե արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
🔸 Ինչպես նշվում է Պետստանդարտի ռեեստրում, հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության ութամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։
📌 Արգելվել է ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։ |tert.am|
43September 3, 2026 2.4K 1 6