📣 Գագիկ Խաչատրյանը հենաշարժողական համակարգի հետ կապված հաշմանդամության ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել, միզարձակությունը կազմակերպելու համար տեղադրված պարկը չի փոխվել․ պաշտպան
🗣 Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ նման անձինք պարտադիր պետք է օգտվեն հատուկ սահմանված հարմարություններից, այնինչ Գագիկ Խաչատրյանը չունի նաև սանհանգույցից օգտվելու, խնամքի հնարավորություն։
🔸 Պաշտպանը նշել է, որ այս հարմարությունները ապահովելու հնարավորություն Երևան Կենտրոն քկհ-ն չունի «Այսինքն՝ այնպես չէ, որ կարող են, չեն անում, հետևաբար պետք է այլ լուծում գտնել։ Բոլոր դատական գործընթացները կարող են ընթանալ զուգահեռ, բայց դա ոչ մի կերպ չի խոչընդոտում, որ մարդուն պատշաճ բժշկական օգնություն ապահովեն»։
📌 Պաշտպանի խոսքով՝ կալանքի անհրաժեշտություն և հիմք չկար, քանի որ չնայած դատարանում պնդումներին՝ այս ընթացքում, երբ բացակայելու արգելք է կիրառված եղել, Գագիկ Խաչատրյանը չի խուսափել քննությունից, չի թաքնվել․ «Հիմա նորից գտել են, որ կալանքի հիմք կա, սրանից հետո դատարանը պետք է քններ կալանքի և առողջական վիճակի համատեղելիությունը, քանի որ նախորդ 2 դատարանները՝ տարբեր նախագահողներով, գրել էին, որ կալանքը կարող խոշտանգման տարրեր պարունակել՝ առողջական վիճակով պայմանավորված»։
14
3
2
2September 2, 2026 2.2K 1 2