«Վերջին տարիներին մեղվաբուծության մեջ ունենք որոշակի տենդենց, որ փորձում ենք տուրիստներին ներգրավել ոլորտում հետաքրքիր դրվագներով։ Հայաստանում ակտիվորեն ձևավորվում է մեղրային տուրիզմի նոր մշակույթ, որի նպատական է հայկական մեղրը դարձնել որպես բրենդ»,- «Ուրիշ նորություններում» ասում է «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր և խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը։
Անդրադառնալով հայկական մեղրի որակական հատկանիշներին՝ մասնագետը շեշտում է, որ մեր տարածաշրջանի բուսատեսակների հարստության շնորհիվ արտադրանքը հիմնականում բնորոշվում է որպես բարձրորակ բազմածաղկային մեղր, որը չանաչելը, սակայն, այդքան էլ հեշտ չէ
«Որևէ կերպ հնարավոր չէ աչքով կամ համտեսով որոշել մեղրի անարատությունը. դրա համար գոյություն ունեն լաբորատոր հետազոտություններ, որոնք ստուգում են համապատասխանությունը ԳՈՍՏ-ի նորմերին»,- պարզաբանում է մասնագետը։
Գնորդի և արտադրողի միջև վստահությունը բարձրացնելու համար կենտրոնը ներդրել է երաշխավորության ինստիտուտ, որի շրջանակում 18 տնտեսություններում իրականացվել են ներդրումներ, իսկ արտադրանքը վաճառվում է ուղիղ գներով՝ արտադրողի պատմությունը ներկայացնելով։
🎦 զրույցն ամբողջությամբ


