34 տարի առաջ՝ 1992 թվականի սեպտեմբերի 4-ի առավոտյան, հակառակորդը Ավդալ և Գյուլափլու ռազմահենակետերից գրոհեց Մարտունու շրջանի սահմանամերձ Ավդուռ, Հացի և Նորշեն գյուղերի վրա։ Սակայն, ստանալով ուժեղ հակահարված, հետ շպրտվեց։
Ավելին՝ Ձորակի հետախուզական ջոկատը կարողացավ շրջանցել հակառակորդին և թիկունքից անակնկալ հարված հասցնել Գյուլափլուից առաջխաղացած ուժերին։ Վերջիններս, խուճապի մատնվելով, ոչ միայն նահանջեցին իրենց ելման դիրքերը, այլև թողնելով Գյուլափլու գյուղը՝ դիրքավորվեցին նոր բնագծում։
Մարտերի ընթացքում ոչնչացվեց հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, խոցվեց 2 ուղղաթիռ և 1 զրահափոխադրիչ, իսկ առգրավվեցին 2 թնդանոթ և մեծ քանակությամբ ռազմամթերք։

















