📍Մերձավորարևելյան մի շարք երկրներ տարածաշրջանում փորձում են գտնել նոր ստատուս-քվո
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և այդ համատեքստում Իսրայելի, Թուրքիայի, Սիրիայի և Լիբանանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
💡Հիմնական շեշտադրումներ.
◾Իսրայելի մոտեցումները հարևանների (Սիրիա, Գազա, Լիբանան, Թուրքիա) նկատմամբ չեն փոխվել: Վկայակոչելով իր ազգային անվտանգությունը՝ Իսրայելը շարունակում է մեծացնել անվտանգության «բուֆերներն» ու նոր տարածքներ գրավել:
◾Բանակցություններում ստեղծվել է փակուղի. արդյոք իսրայելական բանա՞կը պետք է առաջինը դուրս գա գրավյալ տարածքներից, թե՞ նախ պետք է ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» ամբողջովին զինաթափվեն։ Կողմերի դիրքորոշումները ծայրահեղ իրարամերժ են:
◾2024 թ.-ից Իսրայելն ընդլայնել է իր ազդեցության գոտիները Սիրիայում, ինչի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունները հասել են բախման եզրի:
◾ԱՄՆ-ում և Իսրայելում սպասվող ընտրությունները զսպում են կողմերին չկշռադատված կամ բացասաբար ընկալվող քայլեր անելուց, որպեսզի չվնասեն իրենց քաղաքական վարկանիշին:
Հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԱՊՐԻ Արմենիա | Telegram | LinkedIn | Website






