2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
Այս որոշումը այսօր կայացրել է ՀՖՖ գործկոմը, ինչպես սիրում է՝ միաձայն 😁
Ինչքան էլ որ ես համակրում եմ Շիրակին, ու չէի ուզենա, որ նրանք կրկին իջնեն Առաջին խումբ, միևնույն է, դեմ եմ այս որոշմանը։ Առաջին պատճառն այն է, որ դա խրախուսում է անպատասխանատվությունը։ Արդեն որերորդ մրցաշրջանն է, Հայաստանում վերջին տեղը գրավող թիմերը ձախողվում են, բայց դրա համար ոչինչ չեն վճարում։ Վատ սպորտային ելույթները մեղք գործել չէ, բայց դա պետք է ունենա հետևանքներ, որովհետև դա է սպորտի բնույթը։ Իսկ մեր ՀՖՖ-ն սիրում է անպատասխանատվություն խրախուսել, ինչպես իրենք պատասխան չեն տալիս իրենց վատ արդյունքների համար, նույն միջավայրն էլ սովորական են դարձնում հայկական ֆուտբոլում։ Այստեղ կարող ես ձախողվել, բայց մի բան կանեն, կպլստաս․․․ սա դառնում է ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն։
Երկրորդ պատճառն էլ այն է, որ Առաջին խումբը հիմա որոշ չափով մոտ է կայացման, ու պետք չէ ամեն տարի էդ ծառի բոլոր պտուղները քաղել։ Պետք է թույլ տալ, որ այնտեղ էլ որակական որոշակի կոնսոլիդացիա տեղի ունենա, ինչը շատ լավ կազմի մեր ակումբային ֆուտբոլի ընդհանուր պատկերի վրա։
30
11
1June 8, 2026 860 12 1