Հայկական ֆուտբոլում արդեն մի քանի տարի է, ինչ անցել էինք էն փուլը, երբ ինչ-որ մի ակումբ կարող էր դառնալ ինչ-որ մեկի դուքյանը
Հատկապես թոփ հինգ ակումբները հիմնականում ունեին բավականին հստակ զարգացման տեսլական, ներքին հիերարխիա, և որոշումները կայացվում էին որոշակի հասկանալի տրամաբանությամբ։
Ու մեկ էլ հայտնվում է Սելյուկը՝ մարդ, ով ժամանակին հանրային կերպով կասկածի տակ է դրել ակումբի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի մարդկային որակները։ Եվ ընդամենը մի քանի օր անց Արտակ Օսեյանը էդ մարդու ջանքերով հեռանում է Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ժամանակն է, որ իմանանք, թե ով է Փյունիկի իրական սեփականատերը, և ինչ նպատակներ ունի ինքը էս ակումբի հետ կապված։ Եթե ոչ բոլորս, առնվազն երկրպագուները, մարզվող երեխաներն ու ֆուտբոլիստներն ունեն դրա իրավունքը
6
41
15
41
15September 7, 2026 561 8 3