Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը։… — Հայք ֍ — TG.ME

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը։

Գարեգին Նժդեհի խոսքերը Արամ Մանուկյանի մասին՝ 1915 թ. Վանի հաջող ինքնապաշտպանությունից հետո.

«Կար ահավոր վտանգը, որ ճակատած Վանի դեմ, գլխովին ոչնչացմամբ կսպառնար Վասպուրականի հայության: Սակայն, փառք բախտին, կար և պիտի հայտնվեր Արամը: Եվ, առաջնորդի իմաստությունը, միացած վասպուրականցիի հերոսականության՝ հրեղեն պատնեշ պիտի կանգներ Վանի շուրջը:

Ան պիտի հեգներ մոլեգնած թշնամիի երեսնօրյա գրոհները՝ խրոխտալով…
Արամն ու Վանը եկան վկայելու աշխարհին, թե, այո՛, հայությունը կարելի է ջարդել, երբ ան անզեն է, անհամերաշխ և անղեկավար, բայց ո՛չ պարտության մատնել, ո՛չ ալ կասեցնել ընթացքը հայ արիության, երբ ան կը ղեկավարվի Ցեղի Ոգիեն»:
❤11❤‍🔥8
May 27, 2026 409 2