Պետք է ոչ թե փորձենք այցեր ապահովել, այլ պահանջենք գերիների… — Infocom — TG.ME

Infocom💬 Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձով դիմել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին։ 🗣 «Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցը…
📣 «Պետք է ոչ թե փորձենք այցեր ապահովել, այլ պահանջենք գերիների շուտափույթ վերադարձ». ՔՊ պատգամավորը անդրադարձել է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությանը։

🗣 «Միջազգային հարաբերություներում մեր փորձը ցույց է տալիս, որ երբ ձևակերպում են խնդրանքներ, պետք է լավ կշռես, թե որ խնդրանքը կամ պահանջն ես ընտրում և ձևակերպում, քանի որ այդ փոքր խնդրանքը կարող է քեզ տրվել և այդպիսով համարվել, որ մեծ ընդառաջում տեղի ունեցավ: Այնինչ պետք է կենտրոնանալ ամենակարևորի վրա, դա անձանց վերադարձն է», - ասել է Մարիա Կարապետյանը:

📌 Կարապետյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրների միջնորդությամբ գերիների վերադարձն ապահովելու համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց, թե չի եղել միջազգային որևէ հանդիպում, որ չխոսեն այդ մասին: |azatutyun.am|
👍7😡4
September 9, 2026 1.1K