Վրեժխնդրության ֆենոմենը. ինչո՞ւ հաղթանակը չի դադարեցնում… — Infocom — TG.ME

Վրեժխնդրության ֆենոմենը. ինչո՞ւ հաղթանակը չի դադարեցնում հակամարտության ցիկլը

🇦🇿 44-օրյա պատերազմից հետո Բաքվի որդեգրած կոշտ դիրքորոշումը, Արցախի բնակչության տեղահանումն ու Հայաստանի առջև դրված պահանջները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային կայունության համար և գերազանցում են սովորական քաղաքական մրցակցության սահմանները։

Այս համատեքստում ծագում է առանցքային հարցադրում. արդյոք կարո՞ղ է միջազգային հարաբերություններում կիրառվող վրեժխնդրության տեսությունը բացատրել Ադրբեջանի հետպատերազմյան հավակնությունների ռազմավարությունը և Հայաստանին ներկայացվող պահանջների ու նախապայմանների անվերջանալի շղթան։

🔍 «Հանրագիտ» շարքի նոր հոդվածը պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետազոտության մասին է, որը ցույց է տալիս՝ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից հետո նպատակաուղղված իրականացնում է վրեժխնդրության քաղաքականություն:

🔗 Կարդալ ավելին
❤7👍3
September 9, 2026 1.7K 3