💬 Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձով դիմել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին։
🗣 «Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցը, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում»,- մասնավորապես նշված է ուղերձում։
📌 Նա նշել է, որ լրատվամիջոցներից տեղեկացել է Սիմոնյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին, և հույս ունի, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար:
8
4
2September 8, 2026 1.5K