Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր… — Infocom — TG.ME

📣 «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների անցկացումը, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը»։ Այս մասին նշվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

🗣 «Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և ՀԱԵ իրավունքները։

🔸 Անթույլատրելի նկատելով այս երևույթները՝ Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը», - նշված է հայտարարության մեջ։

📌 Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցները տարածում էին տեսանյութ, որտեղ երևում է, որ եկեղեցու բակում միջոցառում է կազմակերպված։
👍13😁10😡9
September 7, 2026 1.9K 2 5